Իրինա Զախարովան չունի ՀՀ քաղաքացիություն ու չի կարող մասնակցել մրցույթին․ «Միսս տիեզերք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միսս տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթի կազմակերպիչները ներքին հետաքննություն են անցկացրել և պարզել, որ «Միսս տիեզերք Հայաստան» մրցույթում հաղթող ճանաչված, ազգությամբ ռուս Իրինա Զախարովան Հայաստանում չի ծնվել և երկքաղաքացիություն չունի։ Այդ պատճառով էլ Զախարովան չի կարող մասնակցել նոյեմբերի 16-ին Մեխիկոյում անցկացվելիք «Միսս տիեզերք 2024»-ին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է «Միսս տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթի պաշտոնական կայքում։

Մրցույթի կազմակերպիչների հայտարարության համաձայն՝ մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում որոշվել է, որ Զախարովան չի բավարարում «Միսս տիեզերք» մրցույթի նախնական լիցենզիայի պայմանագրի 8.02 կետով նախատեսված պահանջներին: Ըստ այդ կետի՝ մասնակիցը պետք է ունենա վավերական անձնագիր, որը տրված է այն երկրի կողմից, որը նա ներկայացնում է մրցույթում:

«Ներքին հետաքննությունը հաստատել է, որ ներկայիս տիտղոսակիրը Հայաստանում չի ծնվել, կյանքի մեծ մասը չի բնակվել Հայաստանում և երկքաղաքացիություն չունի։ Հետևաբար, նա իրավունք չունի մասնակցելու Մեքսիկայում կայանալիք «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակիչ փուլին: Այնուամենայնիվ, ներառականության և արդարության մեր արժեքներին համահունչ՝ կազմակերպությունը որոշել է «Միսս տիեզերք Հայաստան» տիտղոսը շնորհել եզրափակիչ փուլ անցած թեկնածուներից մեկին», – նշված է հայտարարության մեջ:




Լրահոս