Այն, ինչ այսօր ԱԺ-ն վավերացրել է, կարծում եմ՝ մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք այդ իրադարձությունը, որովհետև դա չափազանց կարևոր է, մենք դրանով արձանագրել ենք ՀՀ լեգիտիմ տարածքների, սահմանների սահմանազատման սկզբունքները, և դրանք պետք է կյանքի կոչվեն։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին։
Լևոն Քոչարյանը հարց էր ուղղել կառավարության ղեկավարին, թե ինչ երաշխիքով է Հայաստանը համաձայնում կանոնակարգի 5-րդ կետով արձանագրված «հատվածային սահմանազատմանը»։
Պատգամավորի խոսքով՝ մինչ այստեղ կանոնակարգ են ընդունում, հարևան երկրում Արևմտյան Ադրբեջան վերադառնալու մասին են խոսում։
Մանրամասները՝ տեսանյութում։