ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցները ամփոփիչ հռչակագիր են ընդունել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը տեղի է ունենում Կազանում հոկտեմբերի 22-ից 24-ը։ Մասնակցում են ներկայացուցիչներ 36 երկրներից և վեց միջազգային կազմակերպություններից։
«Պատրաստվել է վերջնական հռչակագիր, որը պարունակում է ընդհանուր գնահատականներ աշխարհում տիրող վիճակի վերաբերյալ, ամփոփում է ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները և սահմանում երկարաժամկետ համագործակցության ուղեցույցներ»,- ասել է Պուտինը՝ հստակեցնելով, որ հռչակագիրը նախատեսվում է տարածել ՄԱԿ-ում ՝ որպես համատեղ փաստաթուղթ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի վաղ առավոտյան կգնա ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Նա կմասնակցի ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի երկրորդ մասին։