
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությանը, հայտարարել է՝ տրանսպորտային հաղորդակցությունների համակողմանի ապաշրջափակումից կշահի ամբողջ տարածաշրջանը և պատրաստ է այսուհետ ևս աջակցել գործընկերներին այդ ուղղությամբ:
«Խնդիրն այստեղ (ապաշրջափակման) հույս ունենալու կամ դրա բացակայության մեջ չէ, այլ փոխադարձ ընդունելի արդյունքի հասնելու, փոխադարձ ընդունելի լուծում գտնելու մեջ է, որը ձեռնտու կլինի և՛ Բաքվին, և՛ Երևանին», — ասել է Զախարովան:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ակտիվ աշխատանք է տարվել այդ ուղղությամբ: