
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:57-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չկալովկա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։58-ին, մարվել՝ 17։28-ին։ Այրվել է տան բակում կուտակած մոտ 900 հակ անասնակերը։