Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի մրցումային վերջին օրը կայացավ երկու հանդիպում:
«Ալաշկերտ»-ն արտագնա խաղում առավելության հասավ «Գանձասար»-ի նկատմամբ: «Ալաշկերտ»-ի կազմում միակ գնդակը խփեց Պետրոս Ավետիսյանը:
Օրվա մյուս խաղում «Փյունիկ»-ը հյուրընկալվելով ԲԿՄԱ-ին` հաղթանակ տոնեց 1:2 հաշվով: «Փյունիկ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Յուսուֆ Օտուբանջոն, իսկ ԲԿՄԱ-ից հեղինակության գնդակը խփեց Արգիշտի Պետրոսյանը:
22 միավորով «Փյունիկն» այժմ մրցաշարային աղյուսակում երրորդ տեղում է։ Գործող չեմպիոնը երկու միավոր է զիջում «Արարատ-Արմենիային» և չորս՝ «Ուրարտուին»։