ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Նինա Կարպաչովան այցելել է մեկուսարանում գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին: Օմբուդսմենը հաստատել է, որ Տիմոշենկոյի առողջական վիճակը ծանր է: «Տիմոշենկոյի վիճակը ծայրահեղ ծանր է, նա չէր կարողանում բարձրանալ անկողնուց, երբ խոսում էր ինձ հետ»,-պատմել է Կարպաչովան: Օմբուդսմենը նշել է, որ կառավարության նախկին ղեկավարը բանտից դուրս հետազոտության եւ բուժման կարիք ունի: Ավելին, Տիմոշենկոյի կողմնակիցները  պահանջում են  նրա համար ապահովել պատշաճ բժշկական հետազոտություն եւ բուժում:




Լրահոս