ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնելով առաջին QR ուղետոմսը, կտրվի ևս 10-ն անվճար. քաղաքապետարանը՝ տրանսպորտի վճարի փոփոխությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։

Նպատակը հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելն է, որից հետո ուղևորներին կառաջարկվեն մշտական օգտագործման քարտեր, բանկային քարտեր, բջջային հավելվածով վճարումներ:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվական վարչությունից:

«Հավելենք նաև, որ այն ուղևորները, ովքեր երբեք չեն գնել QR ուղետոմս Telcell Wallet-ով, ապա հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում գնելով առաջին QR ուղետոմսը Telcell Wallet հավելվածում կստանան 10 անվճար QR ուղետոմս (ավտոբուս/մետրո):

Նվերը միանվագ է ու հասանելի է միայն առաջին անգամ QR ուղետոմս գնած օգտատերերի համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս