ՔՊ-ում կադրերի սով կա․ քաղտեխնոլոգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շուրջ մեկ ամիս է՝ չի կարողանում Արդարդատության նոր նախարար ընտրել։

Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո ՔՊ կուսակցությունը երկու անգամ վարչության նիստ է արել, տարբեր թեկնածուներ քննարկել, բայց Նիկոլ Փաշինյանը բոլորին մերժել է:

ArmLur.am-ը թեմայի առնչությամբ զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:

– Արդեն տեւական ժամանակ է, մոտ մեկ ամիս կլինի, իշխանությունները չեն կարողանում իրենց շարքերից նախարար ընտրել՝ Արդարադատության նախարարի թափուր պաշտոնի համար: Արդեն երկրորդ անգամ է, որ առաջադրված թեկնածուները մերժվել են: Չնայած նրան, որ իրենք վստահեցնում են, որ կադրերի կարիք չունեն եւ կադրերի սով չկա, բայց տեսնում ենք հետեւյալ պատկերը, որ չեն կարողանում նախարար ընտրել: Տեսնում ենք, որ իրականում այլ պատկեր է: Ո՞րն է պատճառը:

-Կադրերի սովը: Գիտեք արդարադատության համակարգ, եւ այլ հասարակ բոլոր ոլորտները, կլինի էկոնոմիկայի, առողջապահության նախարարություն, թե այլ, սակայն արդարադատության նախարարությունը այս պարագայում կարիք ունի այնպիսի որոկյալ իրավաբանի, որը կհասկանա, թե բարեփոխումների ինչպիսի կոնցեպցիա պիտի մշակի: Այսինքն երկրի դատաիրավական համակարգի բարեփոխման ուղղությունը պիտի որոշի այդ անձնավորությունը: Դրա համար դու պիտի լինես պրոֆեսիոնալ իրավաբան, այլ երկրների փորձը ուսումնասիրած լինես: Առաջադրված թեկնածուներից եւ ո՛չ մեկը չեն համապատասխանում այդ պաշտոնին:

– Պարոն Բադալյան, սակայն սա առաջին դեպքը չէ չէ՞, որ պաշտոնին չհամապատասխանող անձին նշանակում են միայն այն բանի համար, որ կուսակցության անդամ է:

-Այո կան նման դեպքեր: Խնդիրը միայն դա չէ, երկրորդ պատճառն այն է, որ այս կամ այն թեկնածուն հստակ որեւէ խմբավորման թեկնածու է կուսակցության ներսում: Ժամանակին հիշում եք վարչապետն ինչ էր ասում. Որ կուսակցության թեւերը կկտրեմ, այս կանեմ, այն կանեմ՝ առանց հասկանալու, որ կուսակցության մեջ թեւերի առաջացումն օբյեկտիվ երեւույթ է: Քանի որ իր խմբակցության մեջ կան տարբեր շահեր հետապնդող խմբեր եւ շատ դեպքերում բախումներ կան: Գիտեք, հիմա առաջադրված թեկնածուները տարբեր խմբերի շահեր են ներկայացնում, դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում նրանց ընտրվելը:

– Ինչ խմբերի մասին է խոսքը:

-Դե յուրաքանչյուրը մեկ խմբի շահեր է սպասարկում:

– Ասում են, որ Արմեն Խաչատրյանի թեկնածությունը հովանավորում է Անդրանիկ Քոչարյանը:

-Դե դուք Ձեր հարցին պատասխանեցիք: Երբ մի խմբավորման թեկնածուին ընտրվելու հնարավորություն եք տալիս, ապա այդ խմբավորմանը այլ գործողությունների գնալու հնարավորություն է տալիս: Դա կարող է նախադեպ լինել:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս