Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների մուտքը Հայաստան կխստացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան միգրացիոն հոսքերի կանոնակարգման և անօրինական միգրացիոն հոսքերի կանխարգելման նպատակով կխստացվի Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար մուտք գործելու ընթացակարգը։

Ըստ որոշման հիմնավորումների՝ 2024 թ. հունվարի 1-ից մինչև օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան են ժամանել և ներկայում ՀՀ-ում անօրինական բնակվում են Հնդկաստանի 11 965, Եգիպտոսի 658 և Իրաքի 255 քաղաքացի։

«Առաջարկվում է այս երկրների քաղաքացիներին էլեկտրոնային վիզաներ տրամադրել ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի, Ճապոնիայի, Եվրամիության, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի (կամ վավեր մուտքի վիզայի) առկայության պարագայում: Նշված երկրների քաղաքացիներին վիզա կտրամադրվի նաև վերադարձով ինքնաթիռի տոմսի առկայության դեպքում»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։




Լրահոս