44-օրյա պատերազմից 4 տարի անց իրավապահները շարունակում են պատասխանատվության կանչել պատերազմը լքած ժամկետային զինծառայողներին։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Լևոն Արամայիսի Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով Արցախի հանրապետության զորամասի ժամկետային զինծառայող և ժամանակավորապես տեղակայված լինելով ՀՀ ՊՆ Ն զորամասում, ՀՀ կառավարության 27.09.2020թ. թիվ 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2021 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ինքնակամ թողել է զորամասը և վերադարձել է միայն փետրվարի 27-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում՝ ծառայությունից բացակայելով 72 ժամից ավելի, բայց 240 ժամից ոչ ավելի տևողությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան