ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վաղը՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 16․00-ին, «Սրբազան պայքարը» ՀՀ նախագահի նստավայրի առջև հավաք է հրավիրում։ Ընդդիմադիր շարժման մասնակիցները Վահագն Խաչատուրյանից պահանջելու են, որպեսզի չստորագրի Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը։
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցությունը երեկ միանձնյա վավերացրեց Սահմանազատման կանոնակարգը, ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը։