Սիսիանի ավագանին այսօր նոր քաղաքապետ է ընտրել։
Սիսիան համայնքի ավագանին 14 կողմ ձայնով համայնքապետ է ընտրել Հովսեփ Առաքելյանին, վերջինս Սիսիանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ վարչության նիստում են որոշել, որ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը պետք է հրաժարական ներկայացնի: Քաղաքական իշխանությունը բացահայտել է, որ ՔՊ-ական քաղաքապետը հայրենի ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է եղել:
Հակոբջանյանի հրաժարականի հարցը բարձրաձայնել է նույն մարզի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը:
Արմեն Հակոբջանյանը Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եղբորորդին է: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը նախկինում քրեական գործերով անցնող Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եղբորորդուն նշանակել էր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
Արմեն Հակոբջանյանի հրաժարականից հետո համայնքապետի պաշտոնում առաջադրվել էր խմբակցության անդամ Հովսեփ Առաքելյանը։
Վերջինս աշխատում է «Ջերմուկ Ինթերնեյշնլ ՊԵՊՍԻ-ԿՈԼԱ»-ում՝ շուկայի զարգացման պատասխանատու (Հովսեփ Առաքելյանի պաշտոնը այսպես է գրանցված ԿԸՀ-ի կայքում)։ Հովսեփ Առաքելյանը նաեւ Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Կարեն Իվանյանի քրոջ որդին է։
Մանրամասները՝ տեսանյութում
Քրիստինա Մուշեղյան