
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 09:51-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի տնկարանին հարակից տարածքում այրվում է վագոն-տնակ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ-ի աջակողմյան հատվածում այրվում է փայտե տնակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։04-ին, մարվել՝ 12։01-ին։ Այրվել է փայտե տնակը (մոտ 45 քմ): Տուժածներ չկան: