Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էինք, այսօր «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդուն` Շահեն Հարությունյանին, խուլիգանություն կատարելու մեղադրանքով բերման են ենթարկել Ոստիկանության բաժին:
Armlur.am-ի հետ զրույցում Շանթ Հարությունյանի կինը` Ռուզաննա Բադալյանը, հայտնեց, որ մեղադրանքը նոյեմբերի 5-ի գործով է առաջադրվել` Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2 մասի չափանիշներով:
«Որպես խափանման միջոց նշանակվել է իմ հսկողության տակ մնալը: Եվ որքանով ես հասկացա, ուրբաթ օրը գործը վերջնականապես կփակվի: Մեզ համար սա մեծ անակնկալ էր, չէինք սպասում, որ կարող էր նման բան լինել: Երևի` պարզապես ցանկանում էին նաև Շահենի անունը ներգրավվել»,- նշեց Բադալյանը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանն ու իր համախոհները Ազատության հրապարակում հեղափոխություն էին սկսել, ինչի արդյունքում կալանավորվեցին:
Տաթև Հարությունյան