
Կազանում ընթացող ԲՐԻԿՍ-16-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հանդիպումը տեղի է ունենում առանց միջնորդի, մասնակցում են նաև 2 կողմի առաջին փոխվարչապետերն ու արտաքին գործերի նախարարները:
Նշենք՝ Կազանում ընթացող լիագումար նիստում «ԲՐԻԿՍ-ի բարեկամ» երկրները նստել են կլոր սեղանի շուրջ՝ այբբենական կարգով: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողքին:
Նստելով սեղանի շուրջ՝ նրանք հանդիպման մեկնարկից առաջ մի քանի նախադասություն են փոխանակել։