
Հոկտեմբերի 25-ից Իսակովի պողոտա- Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցն Իսակովի պողոտան հատող հետիոտնի համար կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Հետիոտնը, սեղմելով լուսացույցի կոճակը, պարտավոր է սպասել 2-3 րոպե, և միայն հետիոտնային լուսացույցի «կանաչ» ազդանշանը միանալուց հետո հատել փողոցը»,- ասված է հաղորդագրության մեջ: