Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 23-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
«Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 34, թմրանյութի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 5-ական, ֆիզիկական ներգործության` 4, հոգեկան ներգործության՝ 3, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 2-ական, բնակարանային գողության, շորթման, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, հետամտելու, անառակաբարո արարք կատարելու և պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու, տարածելու կամ պահպանելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է այլ հանցագործության՝ 2, բնակարանային գողության՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար․ 2 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրության մեջ: