Ջոն Կիրակոսյանի դպրոցում աուդիտորները ստուգումներ են իրականացնում․ ինչ կպարզվի․ ֆիզիկայի ուսուցչին կալանավորելու հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 20-ին Ազգային անվտանգության ծառայությունը մտել էր Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց, ինչից հետո ֆիզիկայի ուսուցչին բերման էին ենթարկել: Ուսուցիչը մեղադրվում է անառակաբարո արարքի համար, նա կալանավորված է:

Տեղի ունեցած դեպքերից հետո էլ դպրոցի աշակերտները դասադուլ էին իրականացրել ՝ այդ կերպ փորձելով իրենց բողոքի ձայնը բարձրացնել, քանի որ դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանին աշխատանքից հեռացրել էին և տնօրենի պաշտոնակատար էին բերել դրսից թեկնածուի, որի մասին իմանալով մի շարք ծնողներ նույնպես գնացել էին դպրոց՝ իրենց բողոքը հայտնելու։

Նշենք նաև, որ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Դումանյանի ամուսինը ԱԱԾ աշխատակից է։

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Դումանյանի հետ՝ պարզելու՝ ի՞նչ իրավիճակ է տիրում դպրոցում, արդյո՞ք դասերը շարունակվում են բնականոն հունով, սակայն դպրոցի ընդունարանից պատասխանեցին, որ վերջինս չի կարողանալու պատասխանել մեր հարցերին։

Բանն այն է, որ տնօրեն Քրիստինե Դումանյանի մոտ աուդիտորներ՝ ստուգողներ են եկել, և այսօր, վաղն ու մյուս օրը չի կարողանալու պատասխանել մեր հարցերին։

Աննա Սրապիոնյան




Լրահոս