Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները` այդ երկիր ներխուժելու համար, և կարող է իր նպատակին հասնել 3-5 օրում:
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը:
Սահմանային իրադրությունը բնութագրելով իբրև «չափազանց մտահոգիչ», ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն գրանցել է ռւսաստանյան զինուժի միայն շատ փոքր մասի հեռացումը սահմանից:
Նա 40.000 ռուսաստանյան զորամիավորումը որակել է «պատրաստվածության բարձր աստիճան ունեցող շատ խոշոր և ունակ ուժ»:
Բրիդլավի խոսքով, Ուկրաինայի սահմանների մոտ գտնվող ռուսաստանյան զորքը օժտված է ինքնաթիռային և ուղղաթիռային ստորաբաժանումներով, էլեկտրոնային պատերազմ վարելու միջոցներով և դաշտային հոսպիտալներով: