Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդրել է շրջիկ ծառայություն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, հոկտեմբերի 23-ին շրջիկ խումբը ծառայություններ է մատուցել Ճամբարակ համայնքի Դրախտիկ, Շողակաթ և Դպրաբակ գյուղերում, հոկտեմբերի 24-ին՝ Վարդենիս համայնքի Գեղամասար, Սոթք, Դարանակ գյուղերում։
Հոկտեմբերի 25-ին շրջիկ խումբը ծառայություններ կմատուցի Մաքենիս գյուղում՝ 10.00-12.00-ն, Լճավան գյուղում՝ 13.00-15.00-ն։