
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին, որոնք ժամանել են Կազան՝ BRICS-ի գագաթնաժողովին՝ ընդհանուր աշխատանքում իրենց ներդրումն ունենալու համար:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ Պուտինն այս մասին ասել է BRICS–ի արդյունքների վերաբերյալ իր ասուլիսում:
Կազանում կայացած «BRICS+» գագաթնաժողովին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: