ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Առաջին տիկին Աննա Հակոբյանը երեկ հանդիպել է հասարակական կյանքում ակտիվություն ցուցաբերող երիտասարդների հետ եւ քննարկել կրթության հարցը, ինչպես ինքն է գրել՝ «կրթությունը մոդայիկ դարձնելու համար»:

Ստացվում է՝ առաջին տիկնոջ ենթատեքստային քարոզում կրթությունը ոչ թե ողջ կյանքի համար է, այլ պարզապես մոդայիկ բնույթ է կրում. երեւի դրա համար է նա Մովսես խորենացու «Ողբը» այդ օրվա խնջույքի սեղանի ափսեի վրա դրված «կարդում»:

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն գիտական գործուղման համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով:

Նարեկ Մնացականյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Կազմակերպության ղեկավարը ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով գրավոր դիմում է ՀՀ գիտության կոմիտե՝ ներկայացնելով գիտական միջոցառման կազմակերպչի հրավերը կամ զեկույցն ընդունելու մասին ծանուցումը, գիտական գործուղման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հայտը եւ գործուղվող գիտաշխատողի գիտական արդյունավետության բնութագիրը (վերջին 3 տարիների ընթացքում հայտատուի գիտական հրապարակումների (մինչեւ տասը) եւ  գիտական միջոցառումներում հրավիրված կամ բանավոր զեկույցների (մինչեւ հինգ) ցանկերը):

Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընդունելի է նաեւ կոմիտեի մրցույթների հայտերի եւ հաշվետվությունների ընդունման առցանց համակարգում (https://grants.scs.am) գրանցված գործուղվող գիտաշխատողի անհատական (տասներկու նիշանոց) կոդը ներկայացնելը:

 

 

 

 




Լրահոս