ԻՆՉ ՆԱՄԱԿ Է ՍՏԱՑԵԼ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ. ՎԱՐՈՒՅԹԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի գրասենյակի դիմաց տեղադրված պայթուցիկի գործով, բնականաբար, հարցաքննվել է նաեւ ինքը՝ Արսենյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Արսենյանի տված ցուցմունքը եւս, որտեղ նա քննիչին ասել է՝ «Այդ ժամանակ էլ տագնապ զգացի՝ հասկանալով, թե ինչ կարող էր լինել, եթե դա պայթեր»:

Դեռեւս փետրվարի 20-ին ՔՊ գրասենյակի, ինչպես նաեւ ՔՊ պատգամավորներ Գուրգեն Արսենյանին եւ Գագիկ Մելքոնյանին պատկանող տարածքներում ռումբ տեղադրելու գործով քրեական վարույթ կա նախաձեռնված, ու գործը դատարանում է ։

ՀՀ քննչական կոմիտեն պարզել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու համար 2024 թվականի փետրվարի 20-ին քաղաքացին գնացել է Երեւան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ եւ ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ եւ պենտալիտ, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։

Նույն ժամանակահատվածում պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի եւ հրկիզման իրական սպառնալիք. սակայն Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմի՝ հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:

Նկատենք, որ ՔՊ գրասենյակի եւ «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:

Ստորեւ՝ Գուրգեն Արսենյանի ցուցմունքը.

«Որքանով  հիշում  եմ՝  2020 թվականի փետրվարի 20-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ստացել եմ հաղորդագրություն ինչ-որ «ֆեյք» էջից, որում, մասնավորապես, ասվում էր. «Հը՞ն, ո՞նց էր, պայթյունը դուրդ եկա՞վ…..»: Ես ուշադրություն չեմ դարձրել այդ հաղորդագրությանը եւ արգելափակել եմ այդ էջը, դրանից հետո՝ փետրվարի 22-ի երեկոյան, գնացել եմ Գյուլբենկյան 33 հասցեի գրասենյակային տարածք եւ այնտեղ տեսել եմ պայթուցիչի գլանակներ, մանեկներ, էլէկտրոնային ժամացույցի մեխանիզմ: Հարցրել եմ, թե դա ինչ է, գրասենյակի աշխատակից Սերգեյ Կարապետյանը ասել է, որ այն երկու օր առաջ է գտել գրասենյակի դիմացի ծառի տակից, բերել է գրասենյակ ու սկսել է քանդել: Այդ ժամանակ ես հասկացա, որ դա պայթուցիկ սարք  է, ու անմիջապես զանգեցի, հրահանգեցի, որ այդ մասին հայտնեն իրավապահներին:

 

ՀԱՐՑ. Ի՞նչ տվյալներով գրանցված օգտատիրոջից եք ստացել նշված հաղորդագրությունը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ներկա պահին չեմ հիշում, բայց գիտեմ, որ նույն անձի կողմից նմանատիպ հաղորդագրություններ ուղարկվել են նաեւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին եւ Ռոմանոս Պետրոսյանին:

ՀԱՐՑ. Ո՞ւմ եք կասկածում կատարված հանցագործության համար:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես որեւէ մեկին չեմ կասկածում, թշնամիներ չունեմ:

ՀԱՐՑ. Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Գարուշի Սարգսյանի կազմակերպմամբ Արշամ Արշակի Գալստյանը, Էդուարդ Պետրոսյանը  եւ Վահագն Հովհաննիսյանը կատարել են հիշյալ ահաբեկչությունները, ի՞նչ կասեք այդ մասին, նշված անձանց ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա որքան ժամանակ է, որ ճանաչում եք, ինչ հանգամանքներում եք ծանոթացել եւ ինչ հարաբերություններ ունեք վերջիններիս հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման տվյալներով անձանց չեմ ճանաչում:

ՀԱՐՑ. Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ահաբեկչություն կատարողները թիրախավորել են հենց Ձեզ եւ ԱԺ պատգամավոր Գուրգեն Մելքոնյանին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես եւ Գուրգեն Մելքոնյանը ԱԺ 8_րդ գումարման պատգամավորներ ենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, մեզ՝ երկուսիս, միայն դա է միավորում:

ՀԱՐՑ. Երբ տեղեկացաք, որ ահաբեկչությունը եղել է Ձեր դեմ, այդ ժամանակ Ձեր կյանքին, առողջությանը եւ գույքին սպառնացող վտանգ զգացե՞լ եք, այն Ձեզ համար տագնապի, անհանգստության առաջացման պատճառ եղե՞լ է, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Երբ ես տեսա՝ այդ սարքավորումները մեր գրասենյակում են, հենց այդ ժամանակ էլ տագնապ զգացի՝ հասկանալով, թե ինչ կարող էր լինել, եթե դա պայթեր:

ՀԱՐՑ. Ճանաչո՞ւմ եք Գարեգին Վանեսյան տվյալներով անձին, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման անձի չեմ ճանաչում:

ՀԱՐՑ. Նախկինում Ձեր կյանքին, առողջությանը եւ գույքին սպառնացող գործողություններ կատարվե՞լ են, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման գործողություններ իմ նկատմամբ երբեւէ չեն կատարվել:

 

 

 

Հոկտեմբերի 21-ին նշվեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակը՝ կազմակերպելով «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն եւ մարտահրավերներ» խորագրով երկօրյա, բարձր մակարդակի միջազգային համաժողովը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պետական այլ այրեր, մի շարք դեսպաններ ու այլ անձինք: Հետաքրքիրն այն է, որ միջոցառմանը ներկա չեն գտնվել նախկին պաշտպաններ Կարեն Անդրեասյանը, Արման Թաթոյանը եւ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

Ավելի վաղ անդրադարձել էինք այս թեմային, եւ պարզվել էր, որ Լարիսա Ալավերդյանին եւ Արման Թաթոյանին հրավեր չի եղել, սակայն առաջիկայում Պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված այլ միջոցառումներ են լինելու, այդ թվում` նախատեսված ինչպես ներկայիս աշխատակազմի, այնպես էլ նախկին աշխատակիցների եւ տարբեր ժամանակահատվածների Պաշտպանների համար: Իսկ ինչու ներկա չէր Կարեն Անդրեասյանը, ով նույնպես եղել է օմբուդսմեն եւ այժմ ԲԴԽ նախագահ է:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ՀՀ ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանի հետ՝ պարզելու՝ արդյոք միջոցառմանը հրավիրված եղել է Կարեն Անդրեասյանը, թե ոչ: Ի պատասխան՝ Արթուր Ասլանյանն ասաց. «Մենք բոլոր պետական պաշտոնյաներին հրավեր ուղարկել ենք, իսկ թե ինչու չի եկել, Բարձրագույն դատական խորհրդից ճշտեք, չենք կարող ասել։ Մյուս միջոցառմանը դեռ հրավիրվածներ չկան, այսինքն՝ դեռ չենք ուղարկել հրավերներ։ Միջոցառումները մշակման փուլում են»:

 

Դիմեցինք նաեւ Բարձրագույն դատական խորհուրդ՝ հասկանալու համար՝ ինչո՞ւ Կարեն Անդրեասյանը չի մասնակցել միջոցառմանը՝ հրավեր ունենալով հանդերձ, ինչին ի պատասխան՝ ասացին.

«Պարոն Անդրեասյանը, այլ զբաղվածությամբ պայմանավորված, նպատակահարմար չի գտել մասնակցել միջոցառմանը»։

Այսինքն՝ Կարեն Անդրեասյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ հանդիպելու ժամանակ ու նպատակահարմարություն չի ունեցել:

Այս փաստը հետաքրքիր է հատկապես ՔՊ-ի կողմից արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի անակնկալ ու անարդար պաշտոնազրկումից հետո: Ինչպես հայտնի է՝  Մինասյանն ու Անդրեասյանը մտերիմ ընկերներ են:

 

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ «ԷԿԼ ՕՖ ՈՒՎԿ», «ՍԵՖ Ինթերնեյշնլ ՈՒՎԿ», «Արեգակ ՈՒՎԿ» կազմակերպությունները  դատարանների միջոցով փորձում են արդարադատություն «ստանալ» Արփի Դավոյանի քրոջ՝ Լուսինեի նկատմամբ, քանի որ նա չի վճարում իր պարտքերը: Վճիռների պատկերն այսպիսին է. «ԷԿԼՕՖ ՈՒՎԿ» 2 բռնագանձման վճիռ` 1 միլիոն 366 հազար դրամ եւ 601 հազար դրամ: «Սեֆ ինթերնեյշնլ ՈՒՎԿ»՝  3 հազար 814 դոլար: «Արեգակ ՈՒՎԿ»՝  194 հազար դրամ: Բայց քանի որ կա հեղափոխությունից հետո ձեւավորված «բարի ավանդույթը»` ՔՊ-ականների պարտքերը «ջրելը» եւ հայցերը «կարճելը», Լուսինե Դավոյանը եւս անհոգ պաշտոնավարում է Ստեփանավանի քաղաքապետարանում: «Թո՜ղ պարտատերերը մտածեն…», ինչպես հայտնի հումորապատումի մեջ է։ Փաստորեն հեղափոխականները, դիցուք՝ արդարադատության նախարարի «քննությունից կտրված» Արփի Դավոյանը, ընտանիքի անդամների հետ պարտքեր է կուտակել, չի վճարել, ստիպված պարտքատեր բանկերն ու վարկային կազմակերպությունները դատարան են դիմել:

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շուրջ մեկ ամիս է չի կարողանում արդարադատության նոր նախարար ընտրել։

Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո ՔՊ կուսակցությունը երկու անգամ վարչության նիստ է արել, տարբեր թեկնածուների քննարկել, բայց Նիկոլ Փաշինյանը բոլորին «մերժել ու տուն է ճանապարհել»։ Նա Գրիգոր Մինասյանին արժանի փոխարինողի է փնտրում, որը չկա ՔՊ կազմում: Վարչության՝ երեքշաբթի օրը կայացած նիստի ժամանակ, արդարադատության նախարարի 4 թեկնածուները ծավալուն ելույթներով են հանդես եկել։

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ելույթներից հետո ինքնաբացարկ են հայտնել, արդյունքում՝ վարչության նիստում քննարկումներն ընթացել են ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի եւ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունների շուրջ, ով եւս ՔՊ կուսակցության անդամ է։  ՔՊ վարչության անդամներից միայն 3-ն է քվեարկել Արմեն Խաչատրյանի թեկնածության օգտին, իսկ Ալեքսանդր Սիրունյանն առհասարակ քվե չի ստացել։ Հետաքրքիր է՝ այդ դեպքում ինչու են նրան առաջարկել՝ որպես թեկնածու ներկայանալու:

Այսպիսով, ինչպես նախորդ նիստին վարչությունը Արփի Դավոյանին մերժեց, հիմա էլ Արմեն Խաչատրյանին է մերժել:

Նշենք, որ նախարարի հիմնական թեկնածուները՝ ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանը եւ Արմեն Խաչատրյանը, երկուսն էլ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության իրական հեղինակ Անդրանիկ Քոչարյանի թեկնածուներն են եղել, նրանց լոբբինգով կուսակցությունում հենց Քոչարյանն է զբաղվել, սակայն երկուսին էլ Նիկոլ Փաշինյանը մերժել է։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր նաեւ, որ խարդավանքների մեծ սիրահար Անդրանիկ Քոչարյանը լծվել է ուժային եւ իրավապահ համակարգի պաշտոնյաների ոտքի տակը փորելու գործին, որպեսզի այդ պաշտոններին, Փաշինյանի մոտ բարեխոսելով, իր թեկնածուներին նշանակել տա։

Ինչպես, օրինակ, Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրահավաք սկսեց, որպեսզի Դավոյանին, ապա Արմեն Խաչատրյանին, նշանակեն այդ պաշտոնում։

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ում նաեւ արդարադատության նոր նախարարի համար սահմանված պահանջները հանվել են, «պլանկան» իջեցվել է, որ թեկնածու գտնեն իրենց շրջապատից:

Ի սկզբանե հստակ է եղել, որ նոր նախարարը պետք է կին լինի, սակայն Դավոյանից հետո այս պահանջը հանվել է, իսկ Արմեն Խաչատրյանին մերժելուց հետո՝ ՔՊ-ում համարում են, որ պարտադիր չէ, որ նոր նախարարը կուսակցական լինի. ուստի չի բացառվում, որ նոր նախարարը ՔՊ անդամ չլինի, քանի որ գրագետ կուսակցականներ չկան ՔՊ-ում:

 




Լրահոս