
Հայաստանում, ինչպես և ԵԱՏՄ բոլոր երկրներում, շինարարական աշխատանքների ծավալը, 2024 թվականի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 6,6% – ով։
ԵԱՏՄ-ի համար աճի ընդհանուր ցուցանիշը նույն ժամանակահատվածում կազմում է 3,6 տոկոս, իսկ առաջատարը Ղրղզստանն է՝ 38 տոկոսով։
Հայաստանում շինարարության ֆինանսավորման ծավալները կազմել են 71 մլրդ 361.9 մլն դրամ միայն օգոստոս ամսին։ 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում շիրանարարության ծավալները կազմել են 330 մլրդ 735.4 մլն դրամ։
Էմմա Միքայելյան