Բանտարկյալները բուժվում են կոկորդիլոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սարատովի գաղութում բանտարկյալները իսկական կոկորդիլոս են բուծում:

Երբ կոկորդիլոսը շատ փոքր էր, նրան գաղութ է հանձնել աշխատակիցներից մեկը: Հարավամերիկյան կայմանին տղամարդը գնել էր որդու համար, սակայն մեկ շաբաթ անց որոշել ազատվել կենդանուց և հանձնել նրան գաղութի կենդանաբանական անկյուն:

Բանտարկյալները կոկորդիլոսին Գենա են կոչում, իսկ նրանց, ով խնամում է Գենային, կատակով անվանում են Չեբուրաշկա:

Ինչպես պնդում են բանտարկյալները, կոկորդիլոսը նրանց օգնում է պայքարել ստրեսի դեմ:




Լրահոս