Ներկայացրել եմ Հայաստանը պատվով ու հաղթանակած վերադառնում եմ․ Սյուզաննա Մելքոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շնորհակալություն Ղազախստանի Հանրապետությանը բարձր ընդունելության ու գնահատանքի համար: Սա ի՛մ մրցման դաշտն էր, որտեղ կարողացա հաղթել ու ծածանել ԵՌԱԳՈՒՅՆԸ: Հատուկ «խելացիների» համար. սա երգի միջազգային մրցույթ էր, որտեղ 19 երկիր էր մասնակցում: Բոլորը երգել են ղազախերեն ստեղծագործություններ, ես՝ Էստրադային ժանրի գեղեցիկ մի երգ, որը կոչվում էր «Հայրենիք»: Ի դեպ՝ երգի հեղինակը ժյուրիի նախագահն էր՝ որն էլ հանձնեց ինձ մրցանակը: Սա ԲԱՑԱՌԱՊԵՍ արվեստի ու երգի մրցույթ է եղել ու որևէ ենթատեքստ չկա ու չի կարող լինել, քանի որ պրոֆեսիոնալ մասնագետներ էին աշխատում: Շնորհակալ եմ Ձեզ՝ ադեկվատ ու ճիշտ գնահատականի համար:

Ինչպես որ միշտ՝ այս անգամ ևս երգարվեստի շրջանակներում ներկայացրել եմ Հայաստանը պատվով ու հաղթանակած վերադառնում եմ»։

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Ղազախստանի Թուրքեստան քաղաքում անցկացված Voice of Turan երգի միջազգային մրցույթում։

Մրցույթն անցկացվել է հինգերորդ անգամ։ Մասնակցել են 18-35 տարեկան կատարողներ Ղրղզստանից, Ուզբեկստանից, Թաթարստանից,Ադրբեջանից, Վրաստանից, Բելառուսից, Հայաստանից, Կիպրոսից, Թուրքիայից, Բուլղարիայից, Կոսովոյից, Ինդոնեզիայից, Իսպանիայից, Կուբայից, Վենեսուելայից և այլ երկրներից։




Լրահոս