
Հոկտեմբերի 25-ին, ժամը 09:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար փակ է:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 232 կմ-ին (Լծեն-Տաթև հատված) տեղի է ունեցել քարաթափում (մոտ 6 խմ). ավտոճանապարհը երկկողմանի փակ է։
Փրկարարներն իրականացրել են քարերի հեռացման աշխատանքներ. երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։