ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան. ինչ իրավիճակ է այս պահին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur․am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչ վիճակ է այս պահին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց։

Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան, ոստիկանության զորքեր են բերվել, ոստիկաններն էլ պատնեշ են կազմել։

Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար»-ը այսօր հավաք էր հրավիրել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց։ Ընդդիմադիր շարժման մասնակիցները Վահագն Խաչատուրյանից պետք է պահանջեին, որպեսզի չստորագրի Սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ-ի կողմից ընդունված որոշումը։

Սակայն ինչպես այսօր հայտնի դարձավ, ՀՀ նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը։

Ավելի ուշ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր ստորագրեց, որով հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը:

Հրամանագրով հաստատվում է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս