Խաչանովը 2-րդ հաղթանակն է տարել Վիեննայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տարել Վիեննայի ATP-500 շարքի մրցաշարում։

Ավստրիայի մայրաքաղաքում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակչում աշխարհի 24-րդ ռակետը կամային հաղթանակի է հասել ԱՄՆ-ը ներկայացնող ճապոնացի թենիսիստ Բրենդոն Նակասիմայի նկատմամբ` 1-6, 6-3, 6-4: 28-ամյա Խաչանովն աշխարհի 38-րդ ռակետին հաղթելուց հետո կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 41-րդ ռակետ, իտալացի Մատեո Բերետինիի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հայ թենիսիստը հաղթել էր Ալմաթիի ATP-250 շարքի մրցաշարում և նվաճել կարիերայի 7-րդ տիտղոսը։




Լրահոս