ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Խաչփար համայնքում գտել էին 44-ամյա Վարդան Ա.-ին սպանած կինը իրավապահներին հայտնել է, որ տղամարդն ինքն է իրեն գցել դանակի վրա, սակայն ուշագրավն այն է, որ տղամարդու մանրմնի վրա հայտնաբերվել է 6 դանակի հարված:
ArmLur.am-ը նկատեց, որ սպանված տղամարդն ու ձերբակալված կինը արտաամուսնական կապի մեջ են եղել: Նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, իրավապահները տվյալներ ունեն, որ կինը առողջական խնդիրներ ունի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Խաչփար համայնքում գտնել էին 44-ամյա Վարդան Ա.-ին , ում պարանոցի հատվածում դատաբժիշկը հայտնաբերել էր խոհանոցային դանակը, մարմնի վրա էլ՝ սուր կտրող-ծակող առարկային հարվածի մի քանի հետքեր:
Տեղում պարզվել էր նաև, որ 46-ամյա կինը բժիշկներին հայտնել է, որ տղամարդը ինքնասպանություն է գործել, սակայն Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզում են, որ տեղի ունեցածը սպանություն է, և կասկածյալ կնոջը սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Մասիսի բաժին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան