ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոնք են Թուրքիայի ահաբեկչության հետևանքները և ովքեր են մեղավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ հաղորդվեց, որ Անկարայում զինված հարձակման հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել, ըստ Թուրքիայի իշխանությունների՝ ևս 14-ը վիրավորվել են:

Նույն օրը Թուրքիայի ՆԳ նախարարը X-ի իր էջում գրել էր, որ ահաբեկչական հարձակում է եղել ավիացիայի արտադրությամբ զբաղվող TUSAŞ ընկերության վրա:

Արդեն երեկ նշվեց, որ մահացածների թիվը հասել է 5-ի, և Թուրքիայի իշխանությունները խստացնում են օդանավակայաններում անվտանգային միջոցառումները։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օդանավակայանների ելքերի ու մուտքերի մոտ լրացուցիչ ստուգումներ են իրականացվում։

Ստամբուլի օդանավակայաններից մեկն ուղևորներին հորդորել է օդանավակայան ժամանել թռիչքներից 3 ժամ շուտ։

Տեղի ունեցած ահաբեկչությունում թուրքական իշխանությունները մեղադրում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն»-ը։

Մինչ լրատվամիջոցները հարձակման հետևանքով զոհերի ու վիրավորների մասին էին գրում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կազանում էր և հանդիպում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս