Տիրանայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 Աշխարհի առաջնությունում իր երկրորդ հաղթանակն է տարել 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը։
Մեր ըմբիշը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 5-2 հաշվով հաղթել է չեզոք դրոշի տակ հանդես եկող Նիկիտա Մաևսկիին։ 1/8 եզրափակչում էլ Նարեկը 5-0 հաշվով հաղթել է Ժու Քսյաոբինգին։
1/4 եզրափակչում մեր ըմբիշը կմրցի Իսմայիլ Խանիևի հետ, որը նույնպես հանդես է գալիս չեզոք դրոշի ներքո։