ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Vienna Open-ում:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկած Vienna Open-ի անդրանիկ մրցափուլում Կարեն Խաչանովը մրցել է աշխարհի 78-րդ ռակետ, Բրազիլիայի ներկայացուցիչ Տյագու Ուայդի հետ: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը հաղթանակ տոնեց երկու սեթում` 6:2, 6:4 հաշվով:

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե որքան եմ պարտք բանկին, բայց ինձ ուղղորդում են իրավաբանների մոտ։ Ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Սեդա Հայրապետյան (29 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման դեպքում կարող եք հետեւել բանկի տվյալ աշխատակցի ուղղորդմանը եւ այցելել այն բանկ, որտեղ առկա են Ձեր պարտավորությունների վերաբերյալ ամբողջական տվյալներ: Եթե բանկից առհասարակ հրաժարվում են Ձեր պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել, ապա կարող եք ձեռնարկել հետեւյալ քայլերից որեւէ մեկը՝

-դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ՝ ներկայացնելով Ձեր խնդիրը բանկի հետ, եւ խնդրել նրանց միջամտությունը։ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ծառայություններն անվճար են։

-Այցելել «ԱՌՔԱ» վարկային բյուրոյի կայքը եւ գրանցվել կայքում։ Կայքում գրանցվելուց հետո Դուք հնարավորություն կստանաք ցանկացած պահի մուտք գործել կայքում բացված Ձեր անձնական էջ եւ ստանալ ամբողջական տեղեկատվություն Ձեր վարկային պատմության վերաբերյալ։

ՀՀ կենտրոնական բանկ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքացու՝ բանկի նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է հասանելի լինել ոչ բոլոր մասնաճյուղերում, կամ ոչ բոլոր մասնաճյուղերի աշխատակիցները կարող են հասանելիություն ունենալ տվյալների այդ բազային, այդ պատճառով բանկի տվյալ մասնաճյուղի աշխատակիցը կարող է Ձեզ ուղղորդել այն մասնաճյուղ կամ այն աշխատակցի մոտ, որը տիրապետում է այդ տեղեկություններին կամ հասանելիություն ունի տվյալների համակարգին:

 




Լրահոս