ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորություններին և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին: Այս մասին «X»-ի իր էջում հաղորդագրություն է տարածել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությունը ՝ հրապարակելով ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբիի և քաղբանտարկյալ Գուբադ Իբադօղլուի հանդիպման լուսանկարը։

«Դեսպան Մարկ Լիբբին այսօր հանդիպել է դոկտոր Գուբադ Իբադօղլուի հետ և մտահոգություն հայտնել նրա առողջության վերաբերյալ: Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորություններին, վերացնել դոկտոր Իբադօղլուի նկատմամբ սահմանափակումները և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին»,- նշված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ, Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել`նշելով, որ ԱՄՆ-ն իրավունք չունի մարդու իրավունքների հարցերն օգտագործել որպես այլ երկրի ներքին գործերին, հետաքննության գործընթացներին կամ դատական համակարգի անկախությանը միջամտելու գործիք:




Լրահոս