ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Բաքվից հիշեցրել են Փաշինյանի՝ անցած տարվա հնչեցրած խոսքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական թվիթերյան ալիքներից մեկում հիշեցրել են 2023 թվականի մայիսին ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատորի օգնական Էրին ՄակՔիի հնչեցրած խոսքերը.

«Փաշինյանն առաջին անգամ շատ հրապարակային հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը կարևոր առաջին քայլն էր, որ թիմը դրել էր սեղանին»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանցի դիվանագետ, Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաևը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե «փաստը մնում է փաստ, որ Արցախի տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա»։

«Բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են լինել ավելի հայեցի, քան հայերը»,- X-ում հրապարակված տեսանյութին կից գրել էր Աղաևը։




Լրահոս