
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արման Խաչատրյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Արման ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ)»,-նշված է հաղորդագրության մեջ: