ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ 2023 թվականին ՀՀ-ում շրջակա միջավայրի և բնական պաշարների մասին։
2023 թվականին բնապահպանական հարկերը և բնօգտագործման վճարները կազմել են 8 միլիարդ 966 միլիոն 600 հազար դրամ, որի 61.2%-ը բնապահպանական հարկերն են (վնասակար նյութերը շրջակա
միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետելու, արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում տեղադրելու, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրության և սպառման համար), 38.8%-ը` բնօգտագործման վճարները (ջրօգտագործման, ոչ մետաղական հանածոների մարված պաշարների, ստորերկրյա քաղցրահամ ու հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների, կենսապաշարների օգտագործման համար):
Այսպիսով, 2023 թվականին մայրաքաղաք Երևանում բնապահպանական հարկերն ու բնօգտագործման վճարները կազմել են 5 միլիարդ 155 միլիոն 927 հազար դրամ, որից 4 միլիարդ 669 միլիոն 54 հազար դրամը՝ բնապահպսպական հարկերն են, իսկ 486 միլիոն 873 հազար դրամը՝ բնօգտագործման վճարները։
Արարատի մարզում 2023 թվականին բնապահպանական հարկերն ու բնօգտագործման վճարները կազմել են 1 միլիարդ 126 միլիոն 438 հազար դրամ, որից 100 միլիոն 76 հազար դրամը՝ բնապահպսպական հարկեր են, իսկ 1 միլիարդ 26 միլիոն 361 հազար դրամը՝ բնօգտագործման վճարներ։
Կոտայքի մարզում 2023 թվականին բնապահպանական հարկերն ու բնօգտագործման վճարները կազմել են 669 միլիոն 615 հազար դրամ, որից 81 միլիոն 462 հազար դրամը բնապահպանական հարկեր են, իսկ 588 միլիոն 152 հազար դրամը՝ բնօգտագործման վճարներ։
Սյունիքի մարզում 2023 թվականին բնապահպանական հարկերն ու բնօգտագործման վճարները կազմել են 474 միլիոն 556 հազար դրամ, որից 371 միլիոն 869 հազար դրամը բնապահպանական հարկեր են, իսկ 102 միլիոն 686 հազար դրամը՝ բնօգտագործման վճարներ։
Աննա Սրապիոնյան