«Այս անգամ քվեարկել եմ ոչ թե ում, այլ ինչի համար». Վրաստանի նախագահը մասնակցել է ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին։ Նա քվեարկել է թիվ 67 հանրային դպրոցում տեղակայված ընտրատեղամասում։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ ինքը քվեարկել է նոր Վրաստանի օգտին։

«Ցանկանում եմ ողջ Վրաստանին շնորհավորել այսօրվա կապակցությամբ, որը ուրախալի օր է։ Այս անգամ քվեարկել եմ ոչ թե ում, այլ ինչի համար։

Ես քվեարկել եմ հանուն նոր Վրաստանի, հանուն որի 22 տարի առաջ եկա այս երկիր, որի համար իմ նախնիներն աղոթել են։ Ես քվեարկել եմ այն Վրաստանի օգտին, որի համար, վստահ եմ, ամբողջ Վրաստանն է աղոթում։ Երեկոյան մենք բոլորս կլինենք հաղթողներ։ Ոչ ոք չի պարտվի, քանի որ հաղթելու է Վրաստանը», — ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։




Լրահոս