
Հոկտեմբերի 21-ին Թուրքիայում կայացել է Գեղեցկության ու նորաձեւության միջազգային մրցույթ, որտեղ Հայաստանի 25-ամյա մասնակիցը՝ Դիանա Լեփեջյանը, նվաճել է գլխավոր՝ «Տիեզերքի Ֆոտոմոդել» մրցանակը:
Դիանան մրցույթից հետո լուսանկարներ է տեղադրել և դրանց կից գրել.
«Իմ առաջին հաղթանակը. մասնակցեցի գեղեցկության միջազգային մրցույթի Թուրքիայում՝ Էգեյան ծովի ափին գտնվող պատմական Կուշադասիում, և ստացա գլխավոր՝ տիեզերքի ֆոտոմոդել տիտղոսը։
Հիմա ավելի քան վստահ եմ, որ երազանքները իրականություն են դառնում։
Ես՝ լինելով Հայ և ունենալով մասնագիտություն, որը թույլ է տալիս ներկայացնել Հայաստանը համաշխարհային բեմում, ցանկանում եմ ցույց տալ աշխարհին, որ Հայաստանը, ինչքան էլ փոքրիկ տեղ է զբաղեցնում երկրագնդի վրա, կա և շարունակելու է գնալ առաջ… »։
Էմմա Մարտիրոսյան