Իրանում Իսրայելի հարվածն անվանել են վախի դրսևորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի քաղաքական նպատակահարմարությունը որոշելու խորհրդի քարտուղար և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար գեներալ Մոհսեն Ռեզաին կարծիք է հայտնել, որ հանրապետությանը հասցված հարվածով Իսրայելը ցույց է տվել իր վախն ու «փախչելու» ցանկությունը։

«Իրանի դեմ Իսրայելի ագրեսիան ավելի շատ պայմանավորված էր վախով և մարտի դաշտից փախչելու, քան ուժ ցույց տալու ցանկությամբ», – գրել է Ռեզաին X-ում:

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելի հարվածից հետո Իրանի մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում իրավիճակը մնում է հանգիստ։ Հանրապետության բնակիչները չեն զգացել իսրայելական հարձակումների հետևանքները։ Սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքները չեն տուժել։




Լրահոս