ՀԱՐՑ. Եթե քաղաքացին Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (ԲՍՓԳ) հետ խնդիր ունի, ապա նա ո՞ր դեպքերում կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացին կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին այն դեպքում, եթե Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (ԲՍՓԳ)`
• առանց հիմնավորվածության հրաժարվել է անձին ճանաչել հաշմանդամ,
• սահմանել է անձին ոչ համապատասխան հաշմանդամության խումբ,
• հրաժարվել է հաշմանդամություն ունեցող անձի փորձաքննություն կատարելուց,
• վերափորձաքննության արդյունքում անհիմն փոխել է անձի հաշմանդամության խումբը կամ զրկել է նրան հաշմանդամության կարգից:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշված կետերից հատկապես երկրորդի դեպքում ՄԻՊ գրասենյակ դիմողներ հաստատ շատ կլինեն: Հայտնի է, որ հաշմանդամության կարգի որոշումը զգալի արտոնություններ է տրամադրում քաղաքացուն կամ զրկում դրանցից: Հենց այս հարցի շուրջ էլ սովորաբար բռնկվում է քաղաքացի-բուժհաստատություն վեճը: