Չինական Deep Blue Aerospace մասնավոր ընկերությունը սկսել է տիեզերական զբոսաշրջիկների համար 1,5 մլն յուան (մոտ 210 հազար դոլար) տոմսեր վաճառել և արդեն կարողացել է վաճառել 2027 թվականի առաջին չվերթի երկու տոմս, հաղորդում է South China Morning Post-ը։
Ենթաուղեծրային տիեզերական ճանապարհորդության տևողությունը կկազմի 12 րոպե, որից առնվազն 5-ը ընկերության հաճախորդներն իրենց անկշիռ կզգան։
Ընկերությունը, որը հիմնված է Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգում, իր առաջին տոմսերը վաճառքի է հանել հոկտեմբերի 24-ին՝ Taobao հարթակում ուղիղ եթերի ժամանակ վաճառելով ընդամենը 20 րոպեում:
Ինչպես նշում է հրատարակությունը, չինական ընկերության գները զգալիորեն ցածր են նրա մյուս մրցակիցներից։ Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic-ը տոմսերը վաճառում է 600 հազար դոլարով։