ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի քանի քվեաթերթիկներ նետելու համար՝ Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է, տեղից հայտնել է «Netgazeti»-ի թղթակիցը։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Մինչ այդ` տեղամասից կադրեր էին հրապարակվել, որտեղ ընտրողներից մեկը քվեաթերթիկներ է նետում քվեատուփը։ Դրանից հետո դիտորդները պահանջել են չեղյալ համարել այդ տարածքի ընտրության արդյունքները։

Այս դեպքի տեսագրությունը հրապարակած անձը նշել է, որ դիտորդները, նախ, ֆիզիկական բռնության են ենթարկվել, ապա` վտարվել տարածքից։

Նշենք, որ ԿԸՀ նախագահն արձագանքել է Մառնեուլիում քվեաթերթիկների լցոնման կադրերին և կոչ է արել Մառնեուլիի ընտրական հանձնաժողովին պարզել իրավիճակը։

«Սա մտահոգիչ տեղեկություն է, և վարչակազմը թույլ չի տա, որ նման միջադեպերը խաթարեն ընտրությունների օրվան ընդառաջ ամիսներ շարունակ մեր ներդրած ջանքերը:

Ուզում եմ ահազանգել և խնդրել Մառնեուլիի շրջանային ընտրական հանձնաժողովին պարզել ստեղծված իրավիճակը, հանձնաժողովի նիստ գումարել և համապատասխան որոշում կայացնել»,- ասել է նա։




Լրահոս