
Ռուսական կողմը բոլոր ներգրավված կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել Իրանի տարածքում Իսրայելի օդային հարվածների առնչությամբ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին զսպվածություն դրսևորել, դադարեցնել բռնությունը և կանխել իրադարձությունների զարգացումը աղետալի սցենարով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված նրա մեկնաբանության մեջ։
«Պետք է դադարեցվեն հակահարված տալու սադրանքները, պետք է դուրս գանք անվերահսկելի էսկալացիայի պարույրից: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր կողմերի հետ՝ նվազեցնելու առճակատման մակարդակը», – եզրափակել է Զախարովան։