
Փոթիի 15-րդ ընտրատեղամասում մահացել է ԿԸՀ-ի 45-ամյա անդամը: Ըստ տեղեկությունների՝ հանձնաժողովի անդամն ընտրատեղամասում իրեն վատ է զգացել, տեղամաս ժամանած շտապօգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց, բայց կյանքը փրկել չի հաջողվել։
Հիշեցնենք՝ Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են:
150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 18 քաղաքական կուսակցություն/միավորում: