Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը երկրպագուների քվեարկությամբ ճանաչվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Բրազիլիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հիմնական փուլի երրորդ տուրի տնային խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել, «Ռեալը» կամային հաղթանակի էր հասել 5-2 հաշվով:
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, իտալական «Միլանի» հոլանդացի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը և «Մոնակոյի» ճապոնացի հարձակվող Տակումի Մինամինոն:
Ռաֆինյան ևս հեթ-տրիկի հեղինակ էր դարձել: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի երեք գոլերն օգնել էին «Բարսելոնային» 4-1 հաշվով տնային հաղթանակի հասնել Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ: