
ԱՄՆ հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատ թեկնածու Քամալա Հարրիսը պետք է IQ թեստ հանձնի։
«Քամալան շատ ցածր IQ-ով մարդ է։ Նրա հետ ինչ-որ բան այն չէ, ինչ-որ բան պակասում է»,- Ռոգանի պոդքասթի ժամանակ ասել է Թրամփը։
Նա նշել է, որ ամերիկացի լրագրող Կուպերի հարցերին Հարրիսը չի կարողացել տալ ուղիղ պատասխաններ, ինչը ցույց է տալիս, որ մի բան այն չէ։