ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնող խմբի նիստ է արել Շիրակի մարզի Անի համայնքում:
Նիստին ներկա են եղել ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Էմմա Պալյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը:
Ինչպես հաղորդագրության մեջ է նշվում՝ քննարկվել են համայնքում տրասնպորտի ապահովման, Սառնաղբյուր բնակավայրի խմելու և ոռոգման ջրի հարցը, ներքաղաքական այլ հարցեր։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո իրավիճակը բավականին թեժացավ Գյումրիում:
Հուլիսի 26-ին Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 5 անդամ վաղաժամկետ վայր դրեցին մանդատները և դրանք փոխանցվեցին ընտրական ցուցակի հաջորդ 5 անձանց:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը առաջիկայում հրաժարականի դիմում է ներկայացնելու:
Նրա հրաժարականի հետ միաժամանակ մանդատները վայր կդնեն «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները: