Վրաստանում ընտրողների ակտիվությունը 50,6 տոկոս է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) փոխանցմամբ, ժամը 17:00-ի տվյալներով` ընտրատեղամասեր է այցելել 1 մլն 768 հազար 816 ընտրող, որը կազմում է ընտրողների 50,6 տոկոսը: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիա»-ն։

2020 թվականի խորհրդարանական ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 45,77 տոկոս, 2016 թվականին` 42,04 տոկոս, 2012 թվականին՝ 53,03 տոկոս։

Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին սպասարկում են 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։




Լրահոս